Մեր մասին | Իրավագիտակից ՀԿ

«Իրավագիտակից հասարակություն» ՀԿ

Իրավունքի նպատակը խաղաղության ապահովումն է, իսկ նրան հասնելու միջոցը՝ պայքարը

Մեր մասին

«Իրավագիտակից հասարակություն» Իրավապաշտպան Հասարակական Կազմակերպությունը գրանցվել է և գործում է 2021թ-ից։

Կազմակերպության նախագահ՝ Վահե Բաղդասարյան

Կազմակերպության գործունեության նպատակն է՝

Նպաստել քաղաքացիների իրավագիտակցության, իրավական մշակույթի և ընկալման մակարդակի բարձրացմանը՝ հասարակության շրջանում օրենքների, իրավական գիտելիքների տարածման միջոցով, աջակցել մարդու իրավունքների պաշտպանության զարգացմանը և քաղաքացիական հասարակության կայացմանը, ունենալ հասարակություն, որը կազմված է իրավագիտակից անհատներից, ովքեր ունեն բավարար իրազեկվածություն իրենց իրավունքները և օրինական շահերը պաշտպանելու համար։

Կազմակերպության գործունեության առաքելությունն է՝

  • աջակցել անհատներին զարգացնել նրանց կարողությունները, նպաստել նրանց իրավագիտակցության բարձրացմանը,
  • աջակցել անհատներին զարգացնել նրանց կարողությունները, նպաստել նրանց իրավագիտակցության բարձրացմանը,
  • նպաստել ՀՀ-ում մարդու իրավունքների, մասնավորապես կանանց և երեխաների իրավունքների պաշտպանությանը,
  • ձեռնարկել միջոցառումներ՝ ուղղված հասարակության մեջ կոռուպցիայի նկատմամբ անհանդուրժողականության ընկալմանը և օրինապահ կառավարման պահանջարկի ձևավորմանը,
  • համագործակցելով ՀՀ-ում պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների և քաղաքացիական հասարակության մարմինների հետ՝ գործուն քայլեր ձեռնարկել փոխադարձ կապի ու կառուցողական երկխոսության ամրապնդմանը։
  • համայնքներում իրագործել տարբեր ծրագրել, որոնք կօգնեն քաղաքացիների իրավագիտակցության բարձրացմանը,
  • օժանդակել կրթության և գիտության լիազոր մարմնի կողմից իրականացվող կրթության բարելավման գործընթացի արդյունավետ կարզմակերպմանը, իրականացնել կրթական ծրագրեր, կազմակերպել վերապատրաստման դասընթացներ,
  • կազմակերպել սեմինարներ, գիտաժողովներ, մասնագիտական դասընթացներ, մրցույթներ և այլ միջոցառոմներ,
  • իրազեկել հասարակությանը ՀՀ-ում օրենսդրական դաշտում կատարվող փոփոխություններին, ինչպես նաև օրենսդրության կատարելագործմանը վերաբերող հարցերին։
  • իրականացնել քարոզչական աշխատանքներ՝ հասարակության շրջանում ընտրական համակարգերի բնագավառում իրավական գիտելիքների բարձրացման նպատակով, ինչպես նաև ընտրությունների, հանրաքվեների ընթացքում իրականացնել դիտորդական առաքելություն՝ ընտրական գործընթացների թափանցիկության և օրինականության նպատակով։ գլուխ 6 հոդվ 30 կետ 2
  • իրականացնել մասնագիտական, այդ թվում նաև անվճար իրավաբանական աջակցություն հանրային, պետական, մասնավոր ոլորտների շահագրգիռ անձանց, ինչպես նաև սոցիալապես անապահով քաղաքացիներին և այլ անձանց։

«Իրավագիտակից հասարակություն» Իրավապաշտպան Հասարակական Կազմակերպությունը՝

ակտիվ կերպով համագործակցում է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, բարձրագույն ուսումնական հաստատությունների, կրթական կառույցների, միջազգային և տեղական մի շարք կազմակերպությունների հետ և այլք։